National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
19.03.2015
Աշխատանքային այց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա եւ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ
1 / 3

Մարտի 17-ին Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ աշխատանքային այցով եղել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում եւ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:

 Հանձնաժողովի անդամներ Թեւան Պողոսյանը, Արթուր Ստեփանյանը եւ հանձնաժողովի փորձագետները ծանոթացել են ակադեմիայում իրականացվող կրթական ծրագրերի ընթացքին: Տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր, ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքները, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել առկա խնդիրներին, կարիքներին եւ զարգացման հեռանկարներին:

Այնուհետեւ հանձնաժողովի անդամները կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ծանոթացել են հոսպիտալի կառուցվածքին, բուժսպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումներին եւ մատուցվող ծառայություններին: ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության եւ հոսպիտալի պետերի հետ քննարկվել են ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր:

Հանձնաժողովի անդամները նաեւ շրջայց են կատարել հոսպիտալի բաժանմունքներով, ծանոթացել հոսպիտալի հնարավորություններին՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցվածությանը, լաբորատոր պայմաններին: Նրանք զրուցել են բուժվող զինծառայողների ու բուժանձնակազմի հետ:

Կորյուն Նահապետյանը հանձնաժողովի անունից առողջություն է մաղթել զինծառայողներին եւ հավաստիացրել, որ զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների առողջությունը մշտապես գտնվում է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Ամփոփիչ քննարկման ժամանակ վերահաստատվել է ոլորտում առկա խնդիրների շուրջ համատեղ աշխատանքներ իրականացնելու կարեւորությունը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am